ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գուրգեն Արսենյանի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գուրգեն Արսենյանի հետ
15.12.2020 | 20:48

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Որպես այս քայլերի հաջողության կարևորագույն գրավական՝ կողմերն ընդգծել են երկրում կայունության պահպանումը:

Դիտվել է՝ 2544

Մեկնաբանություններ