«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթաժողովին՝ հոր մահվան պատճառով

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթաժողովին՝ հոր մահվան պատճառով
18.12.2020 | 16:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել այսօր նախատեսված ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին՝ հոր մահվան պատճառով։ Գագաթաժողովի ժամին Վովա Փաշինյանի հուղարկավորությունն է։ Հայկական կողմից ԱՊՀ ղեկավարների նիստին ոչ ոք չի մասնակցելու:

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ