«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«2020-ը ոչ թե տարի է, այլ դժոխքի շրջան»

«2020-ը ոչ թե տարի է, այլ դժոխքի շրջան»
18.12.2020 | 16:59

Դեկտեմբերի 17-ի երեկոյան Միլանում գրանցվել է վերջին 500 տարվա ամենաուժգին երկրաշարժը։ 3.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միլանից 6 կմ արևմուտք՝ 56 կմ խորության վրա։


Ստորգետնյա ցնցումները զգացվել են քաղաքի տարբեր շրջաններում և արվարձաններում։ Տուժածներ և ավերածություններ չկան։ 5 մագնիտուդ ուժգնությամբ, երկրաշարժ գրանցվել էր Միլանում 1396-ին։
Քաղաքի բնակիչներից մեկի խոսքով՝ «Միլանում տեղի ունեցած երկրաշարժից հետո իրենց պակասում է Նոր տարվան Վեզուվի ժայթքումը: «2020-ը ոչ թե տարի է, այլ դժոխքի շրջան»,-նկատել է բնակիչը:

Դիտվել է՝ 2027

Մեկնաբանություններ