«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Միքայել եպիսկոպոս Աջապահյան. Ես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց հայրենիքի կորստի հետ հաշտվել չեմ կարող

Միքայել եպիսկոպոս Աջապահյան. Ես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց հայրենիքի կորստի հետ հաշտվել չեմ կարող
19.12.2020 | 21:59

Ես երբեք չէի ցանկանա այստեղ կանգնած լինել՝ այն էլ այսպիսի հարցով՝ հանրահավաքում իր ելույթում ասաց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա հիշեց, որ 32 տարի առաջ, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ինքը կանգնած էր վերջին շարքերում` պարզ սարկավագ:

«Ես և երևի շատերը 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը կհամարեն իրենց ամենադժբախտ օրը, հասկացողները կհամարեն, չհասկացողները չեն համարի, կհասկանան նրանք, ովքեր գիտեն հայրենիք կորցնելն ինչ է նշանակում: Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ հնարավորություն թողնի մեր մեջքը շտկելու»,-ասաց նա և նշեց, որ մենք 84 օր է՝ սգի մեջ ենք՝ ամեն զինվորի համար մղկտալով, ամեն թիզի համար մղկտալով:

«Ես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց հայրենիքի կորստի հետ հաշտվելու հնարավորություն չունեմ: Ես իմ ապրած տարիների իմաստն եմ կորցրել, իմ հպարտությունն եմ կորցրել»,-ասաց նա և նշեց, որ ամեն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը մնում է, ավելի ենք խրվում ճահճի, կեղտի մեջ: «Հետևաբար, ինքը, իր քաղաքական կյանքը երկարացնելով, դժվարացնում է հաջորդի ամեն մի եկող օրը, դրա համար անհրաժեշտ է օր առաջ, վայրկյան առաջ հեռանա և դրա համար միասնական կամք է պետք»,-ասաց նա:

Դիտվել է՝ 5242

Մեկնաբանություններ