ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Գեղամ Մանուկյան. Այսօր ժամանակավոր դադարեցնում ենք կառավարության շենքի շրջափակումը, պետական համակարգի աշխատողներին ժամանակ ենք տալիս ընդվզելու

Գեղամ Մանուկյան. Այսօր ժամանակավոր դադարեցնում ենք կառավարության շենքի շրջափակումը, պետական համակարգի աշխատողներին ժամանակ ենք տալիս ընդվզելու
22.12.2020 | 22:19

Հանրապետության հրապարակում շարունակվում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Գեղամ Մանուկյանը դիմեց պետական կառավարման համակարգի աշխատողներին՝ նշելով, որ նրանք վերջին 2.5 տարում միշտ բողոքել են, որ ունեն անգրագետ նախարարներ, փոխնախարարներ որոնք գործից չեն հասկանում:

«Մեծ մասդ, սակայն, հանդուրժել է դա: Ձեր հանդուրժելու պատճառով փլվել է Հայաստանի պետական կառավարման համակարգը, այդ փլուզման հետևանքն է, որ պարտվել ենք պատերազմում: 2.5 տարի լռել եք արայիկհարությունյաների, ռոմանոսների, այդ անունների տիրապետության տակ, ձև եք տվել, թե պետական համակարգի մաս եք, դուք ստրուկ եք դարձել»,- ասաց նա և հավելեց, որ նրանց ժամանակը սպառվում է և որ նրանք կամ պետք է ըմբոստանան, կամ մասնակիցը դառնան դավաճանությանը, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը: «Հայրենիքը ծախվեց նաև ձեր լռության պատճառով, մի շարունակեք լռել: Դրա համար այսօր կառավարության շենքի շրջափակումը ժամանակավոր դադարեցնում ենք: Նորից ենք դիմում բոլորիդ, ուշքի եկեք, պետական համակարգի աշխատողներ, պարգևավճարները սպառվում են: Այս անուղեղ ապաշնորհ կառավարությունը վաղը փող չի ունենալու, որ թոշակ տա, պարգևավճարը կմոռանաք վերջնականապես»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ