«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Կալիֆորնիայում պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Կալիֆորնիայում պահանջում են Փաշինյանի հրաժարականը
23.12.2020 | 22:01

«Հայրենիքի փրկության շարժման» հարյուրավոր համախոհներ, արձագանքելով շարժման առաջնորդների կոչին, դեկտեմբերի 21-ին վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են իրականացրել Կալիֆորնիայի Բրբանք քաղաքում։


Նրանք վրդովմունք են հայտնել Արցախի 75%-ի կորստի, անհայտ կորած զինվորների ճակատագրի, Սյունիքի տարածքների կորստի, Արցախի տեղահանված ընտանիքների առջև ծառացած հումանիտար ճգնաժամի և, ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի ստի ու խաբեության ղեկավարման կապակցությամբ, որը խաթարեց ողջ պատերազմը և շարունակվում է մինչ օրս, հաղորդում է ՀՅԴ մամուլի ծառայությունը։ Ելույթով հանդես եկան Զարեհ Աճեմյանը (ՀՅԴ Բրբենքի «Աղբալյան» կոմիտե), Ռոբերտ Մարկարյանը (քաղաքական վերլուծաբան), Լևոն Պարոնյանը (Արևելյան հովիտի ՀՅԴ «Բաբկեն Սյունի» կոմիտե), Արթուր Սահակյանը (հեռուստատեսային պրոդյուսեր), Պետրոս Հաճյանը (համայնքային գործիչ), Անի Ղազարյանը (Հայ Երիտասարդաց Դաշնակցություն), Արմեն Շահբազյանը («Զորավիգ» ռազմահայրենասիրական միություն), Սահակ Միքայելյանը (համայնքային գործիչ), Շանթ Նաճարյանը (ՀՅԴ Բրբենքի «Աղբալեան» կոմիտե):


Ակցիայի մասնակիցների խոսքով, այս պարտությունը դեռ 2.5 տարի առաջ էր քայլ առ քայլ նախաձեռնվել: Նրանք նշել են, որ երկու հիմնական նպատակ ունեն՝ Սփյուռքը միացնել «Հայրենիքի փրկության շարժմանը» և պայքարը շարունակել մինչև վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

Դիտվել է՝ 2698

Մեկնաբանություններ