Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.12.2020 | 00:01

Արա­հետ­նե­րը բաց են ու կա­նաչ. գա­լիս եմ
Քեզ մոտ`
Տուն, Տեր իմ, կր­կին:
Ծի­ծեռ­նակ­նե­րը եր­գերն են եր­գում
վա­ղուց մո­ռաց­ված.
Այդ երբ էր, Տեր իմ, որ մա­նուկ էի` գր­կումդ
նս­տած:
Օրհ­նու­թ­յան Մեծ բույր` թող որ շշն­ջամ
խոս­քեր մե­կու­սի,
Թող որ ան­կաշ­կանդ ար­ցունքս ցա­վի`
հե­ղեմ ձեռ­նե­րիդ.
Տուր ա­զա­տու­թ­յուն, ա­զա­տու­թ­յան Հայր,
տուր ղո­ղանջ­նե­րը,
Որ կա­յին մա­նուկ օ­րե­րի խոր­քում`
Վզ­նո­ցի նման վզիս կա­խե­լու:


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 77929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ