«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Ամմանում ջրահեռացման կառուցման ընթացքում 1800-ամյա հռոմեական բաղնիքներ են հայտնաբերվել

Ամմանում ջրահեռացման կառուցման ընթացքում 1800-ամյա հռոմեական բաղնիքներ են հայտնաբերվել
28.12.2020 | 09:44

Հորդանանի մայրաքաղաք Ամմանի կենտրոնում հռոմեական ավերակներ են հայտնաբերվել ջրհեղեղի դեմ պայքարելու համար ջուրը շեղելու ժամանակ՝ հայտնում է Ամմանի հնությունների վարչությունը: Ամմանի հնությունների դեպարտամենտի տնօրեն Ասեմ Ասֆուրը «Սինհուա» գործակալությանը հայտնել է, որ Ամմանի պատմական հռոմեական թատրոնի տեղում հայտնաբերվել են 2-րդ դարի հռոմեական բաղնիքներ, որոնք սալիկապատված են հիպոկոստով և կալդարիումով:

«Այս վայրը հայտնաբերվել է մոտ 80 քմ տարածքում և տարածվում է գլխավոր փողոցի տակ: Նախնական գնահատականներով՝ հռոմեական բաղնիքները թվագրվում են երկրորդ դար, և տարիքը գնահատվում է մոտ 1800 տարի», – ասել է Ասֆուրը: Պեղումների ընթացքում հայտնաբերվել է երկու արձան, մեկը կոտրված գլխով տղամարդու արձան է՝ հասակը 160 սմ:

Դիտվել է՝ 2857

Մեկնաբանություններ