Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Հենրիխ Մխիթարյան․ Ադրբեջանում դեռևս կան գերիներ, որոնց գողացել են իրենց տներից

Հենրիխ Մխիթարյան․ Ադրբեջանում դեռևս կան գերիներ, որոնց գողացել են իրենց տներից
14.01.2021 | 13:44

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Իտալիայի «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ին հարցազրույցում խոսել է Արցախյան վերջին պատերազմի մասին:

«Անհավանական է, որ 21-րդ դարում տեղի է ունենում մնան բան` հակամարտություն, որը ձգվում է 30 տարի: Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ, որոնց գողացել են իրենց տներից»,- ասել է Մխիթարյանը: Նա շնորհակալություն է հայտնել «Ռոմա»-ին` պատերազմի ընթացքում մարդասիրական աջակցությունն ցուցաբերելու համար: «Կարևոր էր, որ մեր ձայնը լսելի դառնար աշխարհին: Շնորհակալ եմ Իտալիային աջակցության համար և բոլորին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Դիտվել է՝ 35347

Մեկնաբանություններ