«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Լարսը փակ է

Լարսը փակ է
15.01.2021 | 12:19

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Ծաղկահովիտ գյուղում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձյուն է գալիս։


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կա 100 բեռնատար ավտոմեքենա:

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ