«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Իրակլի Կոբախիձեն՝ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

Իրակլի Կոբախիձեն՝ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ
16.01.2021 | 21:22

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նիստում Իրակլի Կոբախիձեն միաձայն ընտրվել է նախագահ: Կուսակցության անդամները միաձայն վստահություն են հայտնել Կոբախիձեին:

Նա շնորհակալություն է հայտնել նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլիին` իրեն առաջադրելու համար, թիմակիցներին` վստահության Կոբախիձեի խոսքով` Բիձինա Իվանիշվիլիի հեռանալը քաղաքականությունից մեծ մարտահրավեր է կուսակցության համար, որը քաղաքական թիմը պետք է հաջողությամբ հաղթահարի:
«Վրացական երազանքի» նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 11-ին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին:

Դիտվել է՝ 3572

Մեկնաբանություններ