«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Տիգրան Բալայան. Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ խորհրդի կոչին

Տիգրան Բալայան. Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ խորհրդի կոչին
18.01.2021 | 15:22

Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում: Ֆեյսբուքում՝ նա գրել է, որ Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ Խորհրդի կոչերին:

«Երկու ամիս առաջ՝ 19.11.2010-ին, ԵՄ Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին կոչ արեց քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Մինչև հիմա Իլհամ Ալիևի ռեժիմն ամեն ինչ հակառակն է անում»,- գրել է դեսպանը: Տիգրան Բալայանը հավելել է, որ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն է առաջ շարժվելու միակ ճանապարհը:

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ