Երեկ երեկոյան 1.9 մագնիտուդով երկրաշարժ է եղել Ջերմուկից 10 կիլոմետր արևմուտք, էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ:
Երկրաշարժը գրանցվել է ժամը 18:12-ինհյուսիսային լայնության 39.80 աստիճան և արևելյան երկայնության 45.55 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, զգացվել է Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ: