Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չավուշօղլու. Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

Չավուշօղլու. Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար
19.01.2021 | 12:58

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի մտադրությունը: Անկարայում Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ ասուլիսում Չավուշօղլուն հիշատակել է Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի ռեժիմը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «լավ հնարավորություն»:

«Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մենք Ադրբեջանի հետ միասին կհամակարգենք այդ գործընթացը»,- ասել է թուրք նախարարը:

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ