«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Նազելի Բաղդասարյան. Այո, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել

Նազելի Բաղդասարյան. Այո, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել
21.01.2021 | 17:02

Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կարծում է, որ ինչպես բոլոր մնացած մտքերը, այնպես էլ գերիների վերադարձի մասին վարչապետի միտքը փորձում են համեմել այլ երանգներով։

«Այո, չենք ունեցել նման քանակությամբ գերիներ, և տրամաբանորեն է, որ այստեղ խոսքը գնում էր ոչ թե ծավալների մասին, այլ գործընթացի շարունակականության մասին։ Սա է շեշտադրումը, որ այո, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել», - ասաց Նազելի Բաղդասարյանը։ Նա նշեց, թե և իրավական հարթակում, և որոշակի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում մեխանիզմներ կան, որոնց մասին չի բարձրաձայնվում։ «Բայց ասեմ, որ գերիների վերադարձի համար շարունակական գործընթաց է գնում», - ասաց Նազելի Բաղդասարյանը։

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ