«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Վրաստանը փետրվարի 1-ից վերացնում է կանոնավոր թռիչքների արգելքը

Վրաստանը փետրվարի 1-ից վերացնում է կանոնավոր թռիչքների արգելքը
22.01.2021 | 21:46

Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով Վրաստանի վարչապետին կից գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշել է վերացնել կանոնավոր թռիչքների արգելքը փետրվարի 1-ից՝ հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:

«Փետրվարի 1-ից մենք հնարավոր ենք համարում կանոնավոր թռիչքների սահմանափակումների չեղարկումը և թույլ ենք տալու բոլոր ավիաընկերություններին, որոնք նախկինում աշխատել են Վրաստանում կամ ցանկանում են աշխատել, կատարել իրենց գործը»՝ ասել է Տուրնավան:

Դիտվել է՝ 3022

Մեկնաբանություններ