«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Վախճանվել է աշխարհահռչակ հեռուստալրագրող Լարրի Քինգը

Վախճանվել է աշխարհահռչակ հեռուստալրագրող Լարրի Քինգը
23.01.2021 | 20:47

87 տարեկանում մահացել է աշխարհահռչակ հեռուստալրագրող, CNN հեռուստաընկերության նախկին աստղ Լարրի Քինգը: Այս տարվա հունվարի սկզբին CNN-ը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված Քինգին տեղափոխել են Լոս Անջելեսում գտնվող Cedars Sinai հիվանդանոց: Լարրի Քինգը CNN-ում է աշխատել 1985-2010 թվականներին: Նա հարցազրույցներ է վարել աշխարհի քաղաքական գործիչների, ընկերությունների ղեկավարների և շոուբիզնեսի աստղերի հետ:


Նրա Larry King Live հեռուստածրագրերին հետևել են տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողներ ԱՄՆ-ում և արտասահմանում: Քինգը համարվել է հարցազրույցի ժանրի վարպետ և մեծ հարգանք է վայելել ամբողջ աշխարհի լրագրողների շրջանում: Քինգը հեղինակել է նաև բազմաթիվ գրքեր՝ այդ թվում հարցազրույցներ վարելու նրբությունների մասին: Լրագրողի ակտիվ աշխատանքի հետ մեկտեղ Քինգը զբաղվել է նաև բարեգործությամբ:

Դիտվել է՝ 3056

Մեկնաբանություններ