ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Փաշինյանն էլ է զարմացած

Փաշինյանն էլ է զարմացած
26.01.2021 | 15:03

Հայաստանն օր օրի ավելի խորն է սուզվում ճահճում, իսկ ընդդիմադիրները դեռ քննարկում են սահմանադրական եղանակով իշխանափոխության հասնելու մասին։ Այսօր Վազգեն Մանուկյանն Արարատի մարզում հայտարարեց, որ եթե սահմանադրական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին չկարողացան հեռացնել, դա կանեն ժողովրդի ցասման արդյունքում։

Զարմանալի է, որ ընդդիմության թեկնածուն դեռ մտածում է, որ այս իշխանությունը կարող է հեռանալ սահմանադրական ճանապարհով։ Անցնող ամիսները բավարար չէի՞ն, որ «Հայրենիքի փրկության» շարժման առաջնորդները հասկանային, որ Փաշինյանը խաղաղ, օրինական ճանապարհով չի հեռանա։ Անիմաստ ժամանակ են կորցնում ընդդիմադիրները և դրանով արժանանում նաև հասարակության բացասական վերաբերմունքին։ Ավելին, երբ ամեն վայրկյան հայտարարում ես, որ Փաշինյանի՝ մեկ վայրկայն իսկ ավելի իշխանության ղեկին մնալը Հայաստանի համար լուրջ վտանգ է ներկայացնում ու խնդիրները խորացնում, էլ ինչու՞ եք ժամանակ ձգում, ինչու՞ օր առաջ չեք ազատվում այս ապիկար իշխանությունից։ Այս հապաղումը նաև կասկածելի հետևությունների տեղիք է տալիս։ Եթե երկրի իրավիճակով մտահոգ ես ու ամեն ինչ անում ես հայրենիքի փրկության համար, չես կարող կողքից տևական ժամանակ նայել, թե ինչպես է կամաց-կամաց պետականության վերջին փշրանքները ոչնչացվում։ Սրտացավությունը ենթադրում է արագ վիրահատական միջամտություն անել ու վերացնել երկրի «կույր աղիքներին»։


Ի դեպ, այս քաղաքականությունը հանգեցրեց շարժման մաս կազմող ուժերի միջև հակասությունների։ Այսօր արդեն հրապարակավ քննադատություն կա, որ շարժան «շոգեքարշի» դեր ստանձնած ուժերը չեն կարողանում թույլ, ըստ էության, այլևս ոչ մի իշխանություն չունեցող Փաշինյանին դուրս նետել կառավարության շենքից։ Այսպիսի քայլերով հեռու չէ նաև այն օրը, որ ինչպես Հայաստանի նախորդ բոլոր ընդդիմությունները(բացառությամբ 2018-ի անհասկանալի խմբակի), կարող են տարանջատվել, փոշիանալ և ոչ մի էական հաջողության չհասնել։ Սակայն եթե այսօրվա ընդդիմադիրները հաջողության չհասնեն, նրանց վիճակն ավելի տխուր է լինելու, որովհետև նախորդ տարիներին ընդդիմադիրները կռիվ էին տալիս պետական ողջ լծակներն իրենց ձեռքում պահած, համեմատաբար շատ ավելի ուժեղ, ոչ դավաճան ու հող հանձնած իշխանությունների դեմ։ Հիմա պատկերը գլխիվայր շուռ եկած է, և անգամ Նիկոլ Փաշինյանն է զարմացած, թե ինչպես է, որ մինչև հիմա վարչապետի աթոռին նստած։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 96625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ