Նախագահ Արմեն Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից՝ տեղեկացրել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։ «Նախագահը դեռևս լիարժեք չի ապաքինվել, տանն է բուժվում, ինքնազգացողությունը լավ է, դեռևս բժիշկների հսկողության տակ է», - ասաց նա։
Պետրոսյանը նշեց, որ բժիշկների թույլտվությունը ստանալուն պես նախագահը կվերադառնա Հայաստան։ Նախագահն իր գործունեությունը շարունակելու է հեռավար։