«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Պուտին․ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում

Պուտին․ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում
27.01.2021 | 22:38

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով 2020-ի նոյեմբերին ընդունած հայտարարությունը հետևողականորեն կատարվում է», - Դավոսյան շաբաթի շրջանակներում այսօր հեռավար ելույթում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այժմ միջազգային հանրության առջև [հակամարտությունից] տուժած շրջաններին աջակցության խնդիրն է դրված։ Հարկավոր է լուծել փախստականների վերադարձի, ավերված ենթակառույցների վերականգնման, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների պաշտպանության հարցերը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ