«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Եգիպտոսում Կարմիր և Միջերկրական ծովերը կմիացնի արագընթացիկ երկաթուղին

Եգիպտոսում Կարմիր և Միջերկրական ծովերը կմիացնի արագընթացիկ երկաթուղին
27.01.2021 | 22:54

Եգիպտոսում ծրագրում են կառուցել երկրում առաջին արագընթաց երկաթգիծը, որը Կարմիր ծովը կմիացնի Միջերկրականի հետ: Երթուղին կձգվի 1000 կիլոմետր, 460 կիլոմետր երկարությամբ առաջին հատվածը կանցնի Էլ-Ալամեյնի և Այն-Սոխնայի միջև:

Երկաթուղին կմիացնի 15 կայարան, ներառյալ դեռևս անուն չստացած «նոր վարչական մայրաքաղաքը». հսկայական նախագիծ, որն սկսվել Է 2015- ին՝ կառավարական շենքերը Կահիրեի սահմաններից դուրս մոտավորապես 45 կիլոմետր տեղափոխելու համար: Գծի կառուցումը կավարտվի երկու տարուց:

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ