«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
28.01.2021 | 13:23

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» հատվածում, Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-"Զանգեր" հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-Զանգեր հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է գալիս։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար,ռուսական կողմում կա 350 բեռնատար:

Դիտվել է՝ 3144

Մեկնաբանություններ