Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Անգլիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Անգլիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը
29.01.2021 | 20:42

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է դեկտեմբերին Բրիտանիայի հետ կնքված ազատ առևտրի համաձայնագիրը: Վավերացվել են նաև Պաղեստինի, Ալբանիայի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերը: Այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո:


Համաձայնագրով երկու երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որոնց փոխադարձ առևտուրն ազատվում է մաքսատուրքերից:

Դիտվել է՝ 6574

Մեկնաբանություններ