«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Բաքուն սկսել է ՏԻՄ և պետական այլ օրգաններ հիմնել Ղարաբաղում

Բաքուն սկսել է ՏԻՄ և պետական այլ օրգաններ հիմնել Ղարաբաղում
31.01.2021 | 20:42

Բաքուն սկսել է տեղական ինքնակառավարման մարմիններ և պետական այլ օրգաններ հիմնել Ղարաբաղում` իր վերահսկողության տակ անցած տարածքներում: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը այսօր մի շարք որոշումներ է ստորագրել` հանձնարարելով մինչև մարտի 1-ը Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններին առաջարկներ ներկայացնել այդ տարածքների վերականգնման, պետական մարմինների ստեղծման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ: Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե նախատեսում է ազատագրված տարածքների վերակառուցման ու զարգացման եռամյա ծրագիր իրագործել` 2022-25-ին:

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ