Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալիևը շնորհավորել է Էրդողանին

Ալիևը շնորհավորել է Էրդողանին
31.01.2021 | 20:44

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, շնորհավորել նրան Աղդամում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացման առնչությամբ, որը պետք է հսկի հրադադարի պահպանումը Լեռնային Ղարաբաղում։

«Երկու երկրների նախագահները վստահություն են հայտնել, որ այս կենտրոնի գործունեությունը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահական աշխատակազմը։ Ալիևն ու Էրդողանը նաև քննարկել են թուրքական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը, գոհունակություն են հայտնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման առնչությամբ։


Հայկական կողմը դժգոհություն է հայտնում, պնդելով, որ Բաքուն մինչ օրս ազատ չի արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին՝ չնայած այս մասին ևս դրույթ կար եռակողմ փաստաթղթում։

Դիտվել է՝ 2621

Մեկնաբանություններ