Իզմիրում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է քաղաքի Քարաբուրուն շրջանում: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 08։ 46-ին։ Առաջին երկրաշարժից մեկ րոպե հետո նույն շրջանում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը՝ 4,8 մագնիտուդ ուժգնությամբ:
Առաջին երկրաշարժի օջախը գտնվել է 20,69 կմ խորության վրա, երկրորդինը՝ 7 կմ խորության վրա: Ժամը 09:00-ին երկրորդ երկրաշարժին հաջորդել է երրորդ երկրաշարժը՝ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ, իսկ 09:34-ին ևս երկու երկրաշարժ է տեղի ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժերի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: