Քրդերենի հարթակի խոսնակ Շերեֆհան Ջիզիրին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ պահանջելով քրդերենին տալ պաշտոնական կարգավիճակ:
«100 տարի շարունակ ձուլման ենթարկվող քրդերենն այժմ գոյության և ոչնչացման կրիտիկական շեմին է: Ինչպես հաճախ եք ասում, ձուլումը հանցագործություն է մարդկության դեմ: Եկեք բոլորս միասին դեմ կանգնենք դրան: Եկեք միասին պայքար մղենք դրա դեմ: Որպես քրդերենի պլատֆորմ ՝ մենք բազմիցս ցանկացել ենք հանդիպել ձեզ և ԱԿ կուսակցության ղեկավարներին: Ցավոք, մեր ջանքերն ապարդյուն են եղել»,- ասված է Էրդողանին ուղղված նամակի մեջ: