ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում

Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
03.02.2021 | 11:31

Երբ հարցնում եմ՝ ո՞ւմ կուզեի իշխանության տեսնել, պատասխանում եմ՝ ռոմանտիկներին: Պատասխանս շատերին է զարմացնում, քանի որ պատկերցնում են, թե իշխանության ղեկին սենտիմենտալ ու սիրահույզ դեմքերի եմ ցանկանում տեսնել: Իմ երազած՝ ռոմանտիկների իշխանությունն, իհարկե, կարող է թե՛ սիրառատ ու նրաբնկատ, թե՛ սենտիմենտալ ու նրբազգաց լինել, բայց ռոմանտիկի առաջին ու ամենակարևոր բնութագրիչը երազող լինելու հատկանիշն է: Իշխանություն, որ կերազի իրապես հզոր պետության, իրապես անպարտելի բանակի, իրապես ժողովրդավար հասարակության, իրապես հպարտ ու արժանապատիվ քաղաքացու մասին: Իշխանություն, որ կերազի ոտք մեկնել աշխարհի հզոր երկրների հետ, լսելի լինել դրսի բոլոր ամբիոններում, կերազի ձրբազատվել թայֆայական ու ազգականային մտածելակերպից, ու, որ ամենակարևորն է, կերազի կրթությունը դարձնել պետության անվտանգության և առաջընթացի թիվ մեկ բաղադրիչն ու երաշխիքը: Երազկոտ մարդն ուղղակի չի կարող հայտարարություններ անել, ավելին՝ ընդհանրապես հայտարարություն չի անի: Կերազի, կպրպտա ու լուռումունջ կհասնի իր երազանքին: Գրեթե վստահ եմ՝ այս տրամաբանությանից է բխում Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպոտի, եպրիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի այն միտքը, թե մեզ երազել ու թռչել է պետք: Լիովին համակարծիք եմ նրա հետ, այո, վեր հառնելու ու հզորանալու համար նախ երազել, ապա թռչել է պետք: Իսկ սավառնելու համար թևեր ու տարբեր քամիներից չկոտրվելու կամք է անհրաժեշտ:


Ես ուզում եմ թռչել, պրն Հայրապետյան, պետության ու հայրենիքի մասին էլ ամենահամարձակ երազանքներն ունեմ: Բայց քաղաքական այն թիմը, որի անդամ եք նաև Դուք, ոչ միայն երազել, այլ թռչել չգիտի, ավելին՝ բոլորիս թևաթափ է անում: Թե ինչի՞ մասին են երազում «Քղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքը, տեսանելի է բոլորիս. «վհուկների որս» հայտարարել, խոսել «վնգստացող» դատավորների» ու «կոշիկ լիզողների» մասին, Հրայր Թովմասյանին ամեն գնով պաշտոնանակ անել ՍԴ նախագահի պաշտոնից և այլն, և այլն:


Պատերազմն, այո, կարող էր արժեքների վերանայման, որդեգրած քաղաքականության փոփոխության, ամբիցիաներից հրաժարվելու դասը տալ, բայց ձեր իշխանությունը, ինչպես տեսնում եք, առհասարակ դասեր չի քաղում: Ասում եք՝ կառավարական կաբինետի փոփոխություն, ո՞րն է այդ փոփոխությունը՝ Գարիկ Սարգսյանին պետգույքի վարչության պետ նշանակե՞լը, թե՞ Արայիկ Հարությունյանին վարչապետի խորհրդականի պաշտոնում տեղավորելը: Ձեր թիմը քննադատություն լսել չի ուզում, մտածում է՝ ամեն ինչ ճիշտ է անում, ավելին՝ ինչ անում է, լավ է անում: Մոտավորապես նույնն էր ասում նաև Սերժ Սարգսյանը: Ի՞նչ տարբերություն «ինչքան ուզենք, էնքան կխփենք» ու «ինչ պետք է, դա էլ բանակցում ենք» հայտարարությունների միջև:


Մենք գրեթե տարեկիցներ ենք, պրն Հայրապետյան, ու «հեղափոխական» իշխանության մեծամասնությունն իմ ու Ձեր տարիքի մարդիկ են: Երիտասարդին բնորոշ հախուռն, ամբարտավան կեցվածքը պետք է մի կողմ դնել ու ընդունել մի պարզ ճշմարտություն՝ թերանալն ու վրիպելը մեղք չէ: Մեղք է դրա մասին չցանկանալ լսելն ու արդարացնել ամենականհայտ սխալը: Երազկոտ մարդը, միայն երազելով, հաջողության չի կարող հասնել, դրան տքնաջան աշխատանքով, ընկնելով ու բարձրանալով, խորհուրդ լսելով ու քննադատությունից չխուսափելով կարելի է հասնել: Այս ամենի շուրջ կուզեի Ձեզ հետ զրուցել տեսախցիկի առաջ (կամ առանց դրա)՝ առանց կաշկանդվելու, անկեղծ ու բաց: Բոլորին լսելու պատրաստակամությունն էլ թռչել պատրաստվող մարդու բնութագրիչներից է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 77240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ