Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Նիկոլ Փաշինյան. ՌԴ-ի հետ չվերթների վերսկսման առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել

Նիկոլ Փաշինյան. ՌԴ-ի հետ չվերթների վերսկսման առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել
03.02.2021 | 23:06

Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ ու պատասխանել նրանց տարբեր հարցերի:

Վարչապետը մտել է խանութներից մեկը և հետաքրքրվել առևտրով: Խանութի վաճառողը նշել է, որ վերջին շրջանում առևտուրը նվազել է մոտ 20 տոկոսով: «Երբ Ռուսաստանի հետ չվերթները բացվեց, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել: Հիմա շատ մարդ կա, որ Ռուսաստանում աշխատում են և նրանք մեկ տարի է չեն եկել: Հիմա մտածում ենք, որ այդ կանոնավոր չվերթները բացվեն, կսկսեն գալ ու գումար կծախսեն»,- ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 2798

Մեկնաբանություններ