Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

ԵՄ ԱԳ նախարարը սկսում է եռօրյա այցը Մոսկվա

ԵՄ ԱԳ նախարարը սկսում է եռօրյա այցը Մոսկվա
04.02.2021 | 21:08

ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը սկսել է եռօրյա այցը Մոսկվա՝ փոխանցելու Արևմուտքի կոշտ քննադատությունը ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ազատազրկման և հազարավոր ցուցարարների ձերբակալության կապակցությամբ։

Այցից առաջ Բորելը հայտարարել է, որ պատրաստվում է «հստակ ուղերձներ հղել Կրեմլին»։ Մոսկվան մինչ օրս հետևողականորեն մերժում է ազատ արձակել Ալեքսեյ Նավալնուն, որ շաբաթասկզբին 3,5 տարվա բանտարկության դատապարտվեց՝ պայմանական ազատազրկման պահանջները խախտելու մեղադրանքով։ «Մենք պատրաստ ենք անել ամեն հնարավորը՝ Բրյուսելի հետ մեր հարաբերությունները խորացնելու համար, սակայն մտադիր չենք լսել նրանց խորհուրդները», - Բորելի այցից առաջ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ