«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Ալիևն ադրբեջանցիներին կոչ է արել առայժմ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց

Ալիևն ադրբեջանցիներին կոչ է արել առայժմ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց
04.02.2021 | 21:28

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը:

«Ցավոք, պատերազմից հետո և վերջին օրերին այնտեղ տեղի են ունենում դժբախտ պատահարներ: Ես ուզում եմ դիմել Ադրբեջանի քաղաքացիներին, խնդրում եմ նրանց առանց թույլտվության չայցելել այնտեղ, քանի որ դա վտանգավոր է»,- ասել է Ալիևը Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ հանդիպման ժամանակ: Ալիևը նաև կոչ է արել հսկիչ-անցագրային կետերի աշխատակիցներին ուժեղացնել հսկողությունը դիտակետերում:

Դիտվել է՝ 2790

Մեկնաբանություններ