«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Փետրվարի 8-ից Սահարա անապատից կներթափանցի տաք օդի ալիք

Փետրվարի 8-ից Սահարա անապատից կներթափանցի տաք օդի ալիք
05.02.2021 | 14:02

Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով:
Փետրվարի 1-3-ն ՝ օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։ Առաջիկա օրերին հանրապետությունում անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլև կբարձրանա։

Փետրվարի 8-ից` Սահարա անապատի հյուսիսային շրջաններից հանրապետության տարածք կներթափանցի տաք օդի ալիք, փետրվարի 8-9-ին կունենանք ջերմաստիճանի բարձրացում ևս 4-6 աստիճանով։ Սյունիքի և Տավուշի հովտային գոտում կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝ մինչև +20․․․+23 աստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում այդ օրերին ջերմաստիճանը կհասնի +12․․․+14 աստիճանի, որը նույնպես խիստ բարձր ցուցանիշ է։

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ