«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Երկրաշարժ Շորժա գյուղի մոտ

Երկրաշարժ Շորժա գյուղի մոտ
06.02.2021 | 13:16

Երեկ ժամը 19:36-ին գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ:


Ժամը 00:06-ին նորից երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք՝ հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով: Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել են որոշ հին շինություններ, գոմեր և էլեկտրահաղորդման գծեր, մի քանի համայնքում խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածությունները չեն եղել՝ ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


Մարզպետը նշեց, որ շինությունները վնասվել են հիմնականում Շորժա և Արտանիշ համայնքներում: Զոհեր և վիրավորներ չկան: Մարզպետը նաև ֆեյսբուքյան իր էջում բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել։

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ