«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Տիգրան Ավինյան. Սյունիքում շինտեխնիկան անցել է գործի

Տիգրան Ավինյան. Սյունիքում շինտեխնիկան անցել է գործի
10.02.2021 | 21:19

ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ ներկայացրեց Սյունիքի մարզի Շուռնուխ, Կապան, Որոտան համայնքներում հանդիպումների վերաբերյալ:


Նա նշեց, որ որոշումներ են կայացվել վիճելի տարածքներում տուն ունեցողներին տրամադրել մեկանգամյա փոխհատուցում՝ ամեն անձին 300 000 դրամ:


Անդրադառնալով նոր տների կառուցմանն՝ Ավինյանն ասաց, որ, պայմանավորվածության համաձայն՝ շինտեխնիկան ժամանակին անցել է գործի.
«Շինարարությունն ակտիվ և ինտենսիվ սկսվել է: Չնայած համայնքապետարանի աշխատակիցները շինարարությունը փորձեցին ներկայացնել որպես ինչ-որ բարերարների աշխատանք, բայց ուզում եմ շեշտել, որ դա պետական ծրագիր է և իրականացվում է պետության միջոցներով»:

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ