«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

ԿԳՍՄՆ. Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը շարունակել է անհիմն մեղադրել նախարարությանը

ԿԳՍՄՆ. Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը շարունակել է անհիմն մեղադրել նախարարությանը
11.02.2021 | 16:00

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան էջի փետրվարի 10-ի գրառման մեջ շարունակվել են ԿԳՄՍՆ-ին ուղղված անհիմն մեղադրանքները՝ հայտարարել է ԿԳՄՍ նախարարությունը։

«Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչներին վերաբերող պնդումների առնչությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որն, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում: Բուհը երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող» «ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի հանդեպ հետաքրքրվածությունը» պայմանավորված է ներկայում Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցակարգերի վերաբերյալ ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով համադրել տարբեր իրավապայմանագրային ձևերով հիմնված բուհերի համապատասխան կարգավորումները», - նշված է ԿԳՄՍ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1915

Մեկնաբանություններ