«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Էդմոն Մարուքյանը՝ զրպարտության մասին

Էդմոն Մարուքյանը՝ զրպարտության մասին
11.02.2021 | 16:10

Ես ինձ համարում եմ ամենաշատ զրպարտված քաղաքական գործիչներից մեկը, եկել եմ զրպարտված և վիրավորված այս ամբիոնի մոտ, ինձնից հաջորդը գալիս է տիկին Սամսոնյանը և այսպես շարունակ՝ Աժ-ում իր ելույթում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման սահմանաչափերի մասին նախագծին:


Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս նախագծով հիմա թերթերին դատի են տալու, «ֆեյքերի ֆաբրիկաները» շարունակելու են աշխատել: «Ինձ թվում է՝ ավելի հեշտ է ջենտլմենական պայմանավորվածությամբ աշխատել: Այսինքն` գործող իշխանությունները խոստանա, որ իր «ֆեյքերի ֆաբրիկաներն» անջատում է, նախկին իշխանություններն էլ խոստանան, որ իրենքն էլ իրենցն են անջատում, ես էլ կարող եմ միջնորդ հանդիսանալ և հրավիրեմ մի տեղ, իրար հետ բարիշենք»,-ասաց նա: Մարուքյանը նկատեց, որ քաղաքական գործիչներին երբեմն այնպիսի հարցեր են ուղղում, թե կարող եք փաստեր ներկայացնել, որ դուք մանկապիղծ չեք, կամ կարող եք փաստեր ներկայացնել, որ գիշերը բարուրով երեխաներ չեք ուտում:

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ