«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով երթևեկության կազմակերպման հարցին

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով երթևեկության կազմակերպման հարցին
11.02.2021 | 22:53

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ԼՂ-ում տրանսպորտային հաղորդակցության բացման մասին հարցին՝ ըստ Մոսկվայում արված եռակողմ հայտարարության՝ անդրադառնալով Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով հայկական կողմի տեղաշարժի հնարավորությանը:

«Ղարաբաղցիների կյանքում այդ ճանապարհների պահանջվածության աստիճանի մասին առավել լիարժեք պատկերացում ունեն նրանք, ովքեր ապրում են այդ շրջանում, այսինքն՝ տեղում: Ենթադրում եմ, եթե վերոնշյալ երթուղիները գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, տվյալ հարցը կարելի է ուղղել ՌԴ պաշտպանության նախարարությանը: Ես կօգնեմ դա անել,- ասել է Զախարովան:


«Հիշեցնեմ, որ երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության վեցերորդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովվում է Լաչինի միջանցքով»,- հավելել է դիվանագետը՝ անդրադառնալով Վարդենիս-Մարտակերտ, Մարտակերտ-Ստեփանակերտ երթուղիներով տեղաշարժի կազմակերպմանը:

Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ