«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Ռուստամ Բադասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ուժերով բարեփոխումներին նոր թափ հաղորդելու հնարավորությունը

Ռուստամ Բադասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ուժերով բարեփոխումներին նոր թափ հաղորդելու հնարավորությունը
13.02.2021 | 14:53

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Ընդգծվել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը քաղհասարակության մասնակցության կարևորությունը, և անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թույլ տրված մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ ՀԿ-ների կողմից իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներին և այդ ոլորտում համագործակցությանը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատության ոլորտում սկսված բարեփոխումների ընթացքը, դրանց ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած խնդիրները, անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների հետ կապված հասարակական կազմակերպությունների մտահոգություններին և դրանց լուծման համար սահմանադրական երաշխքիների ձևավորման անհրաժեշտությանը։

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ