G7-ի ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները քննարկել են, թե ինչպես լավագույնս դուրս բերել համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսային ճգնաժամից՝ հայտնել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը:
Այս տարի Մեծ Բրիտանիան G7-ի հանդիպումների ընդունող կողմն է եւ այդ երկրներին կոչ է արել մինչեւ 2021-ի կեսերը համաձայնեցնել համացանցի խոշոր ընկերությունների հարկման համատեղ մոտեցումը, որն ավելի վաղ համաձայնեցվել է 20 երկրների ավելի լայն խմբի կողմից: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները համաձայնել են, որ թվային տնտեսության հարկային խնդիրների միջազգային լուծման հարցում առաջընթացի հասնելը առաջնահերթություն է: