Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

ԱԻՆ մասնագետներն ուսումնասիրել են Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները

ԱԻՆ մասնագետներն ուսումնասիրել են Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները
15.02.2021 | 16:53

Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 մանկապարտեզի և 14 դպրոցի շենքեր ուսումնասիրության են ենթարկվել: Երևանի փրկարարական վարչության օպերատիվ խումբը փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են այն կրթական հաստատություններ, որտեղ երկրաշարժից հետո որոշակի խնդիրներ են նկատվել: Ուսումնասիրություններն արվել են, որպեսզի տրված մասնագիտական կարծիքից հետո դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կարողանան հանգիստ ընդունել երեխաներին: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետն արձանագրել է, որ Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի առաջացման տեսքով, ուստի հավաստիացրել է, որ շահագործման համար անվտանգ են:


ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։ Երկրաշարժից հետո փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի Այվազովսկու փողոցում, որտեղ մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ հատված է փլուզվել, Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից 2 քմ է փլուզվել:

Դիտվել է՝ 26077

Մեկնաբանություններ