«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը

Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը
17.02.2021 | 14:39

Փետրվարի 16-ին արթնացել է Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էտնա հրաբուխը: Ժայթքումների պատճառով Կատանիայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: Խառնարանից ժայթքումները լեռան հարավարևելյան կողմում ուղեկցվել են հրաբխային մոխրի արտանետումներով և լավայի հոսքով:


Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը հրաբխային ակտիվության մեծացում է արձանագրվել 16:10-ին: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2900-3000 մետր խորության վրա: Ցնցումներն ուղեկցվել են ինֆրաձայնային ակտիվությամբ: Էտնան մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից է: 1950-ից ժայթքել է մի քանի տասնյակ անգամ: Վերջին անգամ հրաբխի ակտիվացում էր արձանագրվել հունվարի կեսերին:

Դիտվել է՝ 2914

Մեկնաբանություններ