«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Ձյունը ծածկել է Լիբիան եւ Եգիպտոսը

Ձյունը ծածկել է Լիբիան եւ Եգիպտոսը
17.02.2021 | 22:12

Անբարենպաստ եղանակներ են հաստատվել Լիբիայի արեւելքում եւ Եգիպտոսի մի քանի տարածաշրջաններում: Լիբիայի ազգային օդերեւութաբանական կենտրոնն ամբողջությամբ ձյունապատ բնապատկերով տեսագրություն Է հրապարակել արեւելքի Ջաբալ Ահդար շրջանից: Ձյուն է տեղացել հարեւան նահանգների մի քանի բնակավայրերում, ներառյալ Էլ-Բայդա քաղաքը: Գիշերը ջերմաստիճանն իջել է մինչեւ զրո: Եղանակի բարելավում սպասվում Է փետրվարի 18-ից:


Եգիպտոսում ձյունը ծածկել է Լիբիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Սիդի-Բարանի քաղաքը, ափամերձ Ալեքսանդրիան, որտեղ մի քանի օր առաջ հորդառատ անձրեւներ էին, Սինայի թերակղզու կենտրոնը: Քամու պոռթկումներն առանձին վայրերում հասնում են ժամում 75-85 կիլոմետրի, բարձր լեռնային շրջանում ջերմաստիճանն իջել է մինչեւ -2: Շաբաթվա սկզբին Եգիպտոսի օդերեւութաբանները նախազգուշացրել էին կտրուկ ցրտելու մասին եւ հնարավոր են համարել, որ ձյուն կտեղա նույնիսկ Կահիրեում: Փետրվարի 16-ին մայրաքաղաքում տեղացել Է միայն ոչ այնքան հորդառատ անձրեւ: Օդի ջերմաստիճանը Կահիրեում այժմ հասնում է ութի, փետրվարի սկզբին ջերմությունը հասել էր 28 աստիճանի:
Առողջարանային Շայմ-էշ-Շեյխում ջերմաստիճանն իջել է մինչեւ + 17:

Դիտվել է՝ 3000

Մեկնաբանություններ