Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սահմանադրորեն ընդունելի՞ է

Սահմանադրորեն ընդունելի՞ է
11.02.2022 | 17:54

Կբացատրե՞ք նվաստիս, թե ըստ կարգի և, ինչպես ասում են, օրենքի տառին համապատասխան, Հանրապետության նախագահը հրաժարական տալուց հետո (իր կամքն է), չպե՞տք է կանչվի ԱԺ և հաշվետվություն ներկայացնի իր գործունեության վերաբերյալ, պատասխանի պատգամավորների հարցերին, թե՞ այն, ինչ տեղի ունեցավ սահմանադրորեն ընդունելի է:

Այսինքն, եկա, աշխատեցի կամ չաշխատեցի, այս կամ այն պետականամետ կամ ազգաշահ գործը կատարեցի կամ չկատարեցի, արդյունավե՞տ էր գործունեությունը, թե՝ ոչ, հաջողեցի՞ բարդ իրավիճակում գտնվող երկրին պիտանի լինել, թե՝ ոչ, և գնացի, երբ քեֆս տվեց կամ հարմար գտա՝ առանց ՀՀ քաղաքացիներին, նույնիսկ, մի հրաժեշտի արժանացնելու:


Սա չի՞ հետաքրքրում խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր ուժերին, թե՞ եվրոպական քաղաքակրթական արժեքների շարքից է՝ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությամբ:


Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 5025

Մեկնաբանություններ