Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Սառը պատերազմը» փոխվեց «տաք պատերազմի»

«Սառը պատերազմը» փոխվեց «տաք պատերազմի»
26.02.2022 | 12:24

Այն ժամանակ՝ 1991-ին, հավաքական Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, հաղթեց Սովետական Միությանը «սառը պատերազմում»: Ավելին՝ ստորացրեց և ոչնչացրեց հիմնահատակ հզոր բանակ ունեցող այդ պետությունը: Արևմուտքը միշտ կարողանում է հաղթել՝ ներսից քանդելով, ուրիշի ձեռքով:

Հիմա, ի տարբերություն 91 թվականի, Պուտինն այդ «սառը պատերազմը» փոխեց «տաք պատերազմի», և անշուշտ Ռուսաստանը հաղթելու է, սակայն այդ հետնաբեմային հավաքական Արևմուտքը ևս շահելու է, բայց՝ ՈՒկրաինայի հաշվին: Սա մտորելու առիթ պետք է տա արևմտամետներին, և վառ օրինակ է, թե ինչպես է Արևմուտք կոչված երևույթը օգտագործում բոլորին և ամեն ինչ իր նպատակների իրականացման համար:


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 7170

Մեկնաբանություններ