Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ասում են

Ասում են
07.05.2022 | 10:38

Ոմանք դեմքի լուրջ արտահայտությամբ արդեն տևական ժամանակ պնդում են, որ տարբերակ չկա, պիտի լիարժեք հանձնենք պետական և ազգային շահերը հավաքական «թուրքին», Արցախի հարցի լուծումը մեզանից երբեք, իբր, կախված չի եղել, և, իբր, ամեն ինչ կախված է նրանից, թե «ալամ աշխարհի մեծերը» ինչ կորոշեն։


Այս անգրագետ աբսուրդը տարածողները կա՛մ իսպառ պատկերացում չունեն, թե ինչպես են աշխատում աշխարհաքաղաքական մեխանիզմները, կա՛մ միտումնավոր ստում են՝ փորձելով սերմանել մեր մեջ ազգային և պետական անճարության բարդույթը։
Պարզ է, որ այս պարագայում շատ հեշտ է արդարացնել իշխանությունների բոլոր խայտառակ ձախողումները և պարզապես լվանալ ձեռքերը՝ ասելով. «Դե, աշխարհի մեծերը տենց են որոշել, մենք տարբերակ չունենք»։
Անգրագետ սուտ է։


Արման Աբովյան

Դիտվել է՝ 42103

Մեկնաբանություններ