Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ասում են

Ասում են
16.05.2022 | 09:08

Կարծում եմ, որ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած վերնախավը կամ դրա մի մասը շատ հարցերում վերապատրաստված է արևմտյան հատուկ ծառայությունների կողմից:

Եվ այսօր պատահական չէ, որ մարդիկ փողոց են դուրս գալիս Հայաստանում: Բողոքի ակցիա է հասունանում, քանի որ նրանք զգում են, որ իրենց դավաճանում են իրենց մեջքի հետևում: Բանակցություններ են սկսվում, բանակցություններ թուրքերի հետ: Ինչի՞ մասին այսօր կարելի է խոսել թուրքերի հետ, երբ Թուրքիան Ադրբեջանի միջոցով գործնականում գրավել է հայկական տարածքի մեկ երրորդը: Մի՞թե պարզ չէ, որ Թուրքիան իր առջև խնդիր է դրել աստիճանաբար իրեն ձուլել Հայաստանը:


Հայերը, ինչ է, ցանկանում են քրդերի պե՞ս ապրել՝ ինչ-որ թուրքական պետության կազմում: Այժմ սթափեցման գործընթաց է սկսվում նաև Վրաստանում, սակայն թուրքական նկրտումները տարածվում են ողջ Կովկասի վրա: Այդ պատճառով Թուրքիայի առաջադրանքը նախ Հայաստանը, ապա Վրաստանը խժռելն է, այնուհետեւ՝ Հյուսիսային Կովկասը: Մի՞թե դա պարզ չէ հայաստանյան ղեկավարության համար:


Վլադիմիր Լեպեխին

Դիտվել է՝ 44126

Մեկնաբանություններ