ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

«Ինչու՞ էիք լռում, երբ թուրքը քայլ առ քայլ խորանում էր»

«Ինչու՞ էիք լռում, երբ թուրքը քայլ առ քայլ խորանում էր»
21.05.2022 | 09:58

Համացանցը հեղեղվել է երեսպաշտ «հայրենասերների» լոյալության կոչերով: Մանվածապատ ենթադրությունների, խորախորհուրդ մեկնաբանությունների հենքի վրա ստատուսագիրները ամոթանք են տալիս ցուցարարներին:

«Չէ՞ որ այս բոլորը Պուտինն է ղեկավարում, որի նպատակը Հայաստանի ներքաշումն է մի նոր միութենական պետության մեջ,-ասում են նրանք,-դուք դա լավ գիտեք, դե ուրեմն եկեք պետական մտածողություն ցուցաբերեք և քանի ուշ չէ, ձեր պայքարը փողոցից տեղափոխեք ԱԺ»: Մեկ ուրիշը կոչ է անում. «Քանի դեռ ուշ չէ՝ վերադարձեք ձեր կիշլակներ և լոսեր, հանգիստ թողեք հայաստանցիներիս»:


Բա խիղճներդ կտրվի, ա՛յ «զտարյուն» հայաստանցիներ, ձեր էդ պատվախնդիր խորհուրդներն ինչու՞ էիք այսքան ժամանակ խնայում, երբ բանակ էին կազմալուծում, երբ Արցախ էին ծախում, երբ թուրքը քայլ առ քայլ խորանում էր հայաստանյան սահմաններից ներս և ամրանում այնտեղ: Հա, նաև՝ եթե «կիշլակ» ասելով արցախյան գյուղեր նկատի ունեք...
Մի խոսքով, խելքի պուտուկ խորհրդատուներ, շա՜տ-շատ եք ուշացել՝ ձեր «հոգատար» խորհուրդները ջղագրգիռ տարածելով:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10379

Մեկնաբանություններ