Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Եթե կարողանանք պահել Բերձորը, դա կլինի մեծ հաղթանակ. Նաիրի Հոխիկյան

Եթե կարողանանք պահել Բերձորը, դա կլինի մեծ հաղթանակ. Նաիրի Հոխիկյան
03.06.2022 | 07:33

Նկարում ես եմ՝ 2022թ․ մայիսի 30-ին, Արցախի Մեծ Շեն գյուղում, իմ թիկունքում աշխատող տեխնիկայի վարորդը թուրք է, որը Ադրբեջանի ենթակայության տակ ճանապարհ է սարքում հայերի համար։ Այդ ճանապարհը մեկ ամիս անց փոխարինելու է Բերձորի (Լաչինի) գործող ճանապարհին, եթե մենք շարունակենք քնած մնալ։


Ես չգիտեմ, էլ ինչպե՞ս աղաղակեմ, որ մարդիկ զարթնեն։ Ժողովուրդ, Ազգ, Էթնոս, Ցեղ։ Էլ ինչպե՞ս ասեմ, որ թշնամին խորանում է մեր տան մեջ։ Եթե հիմա մնանք այսպես իներտ ու պասիվ, ապա օրեր անց կզարթնենք առանց Բերձորի։ Ես չեմ ուզում այդ ժամանակ ձեզնից լսել, թե՝ էս տղան ասում էր, չլսեցինք․․․


8-9 ամիս խոսում եմ Բերձորի մասին, ոչ մի արձագանք։ Երեկ կեսբերան խոսեցի հանրահավաքին ներկա անցանկալի անձանց մասին, մի ամբողջ արձագանքի փունջ եղավ...
Սիրելի հայրենակիցներ, մենք ժամանակ չունենք, սխալվելու իրավունք էլ չունենք, քաղաքական նպատակներով նոր տարածքներ կորցնելու իրավունք էլ չունենք։ Բերձորը հիմա մենք պետք է դարձնենք նաև հանրահավաքների քաղաքական օրակարգ, ու եթե կարողանանք պահել Բերձորը, ապա դա կլինի մեծ հաղթանակ։ Հայրենիքն ավելի բարձր է, քան քաղաքականությունը։


Բերձորը վտանգված է, Բերձորը հոգեվարքի մեջ է, օրերի հարց է, հասկացեք վերջապես։

Դիտվել է՝ 13290

Մեկնաբանություններ