«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Կարմիր բերետավոր... դիտահորեր

Կարմիր բերետավոր... դիտահորեր
09.06.2022 | 07:29

Դուք մի՞թե չեք լսում «կարմրաբերետ դիտահորների» անտաղանդ դղրդոցը։ Շատ կներեք, բայց կանխազգացի, որ զարմացաք՝ մի՞թե դիտահորը կարմիր բերետ է կրում, կարծես թե, չենք նկատել։ Իզուր, զի այսօր ցանկացած հակասահմանադրական, հակամարդկային և հակագեղագիտական երևույթ, որը ցնցակաթվածի է ենթարկում երկիրն ու նրա ազնվասիրտ քաղաքացիներին, ինքնին կարմրաբերետ է։

Մայրաքաղաքում բազում դիտահորեր կան, դրանց գործառույթները քաղաքակիրթ-մարդասիրական են, զի ապահովում են ջրամատակարարումը, կոյուղահոսքը և այլ անհրաժեշտ բաներ։
Բայց բազում դիտահորերի կարգապահ շարքերում կան կարգազանց կարմրաբերետներ։ Մեկը պատուհանիս տակ է՝ Շիրազի-26 շենքի հարևանությամբ, դղրդում է օրն ի բուն, շարհագործողը «Վեոլիա Ջուր» ընկերությունն է: Ահազանգեցի նշյալ ընկերության թեժ գծին՝ 1-85։ ՈՒշի-ուշով լսեցին և գիմնազիստի ուշիմությամբ խոստացան կարգավորել խնդիրը։ Անցավ 10 օր, նշյալ կարմրաբերետ դիտահորը շարունակում էր աղմկել։ Ահազանգս կրկնեցի։ Այս անգամ անվրդով տեղեկացրին, որ գործին ընթացք է տրված, ներկայացվել է խնդիրը տեղամաս։ Տեղամասը անտեսում է ահզանգս։ Ամենայն հավանականությամբ, սույն տեղամասում ևս կարմիր բերետավոր բարքեր են իշխում։ Եվ եթե այս հրապարակումն էլ կարգի չհրավիրի կարգազանց դիտահորին և դրա կնքահայր-կնքամայրերին, այն է՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու 1-85 թեժ գծին, ապա պարտադրված կդիմեմ միջազգային մամուլին և կպատռեմ VEOLLA ENVIRONNEMENT գրուպ ընկերության փարիսեցիական դիմակը։


Վրեժ Առաքելյան
Հ․Գ․ Ի դեպ, նշյալ ընկերությունը ներկայանում է որպես շրջակա միջավայրի բնագավառում համաշխարհային առաջնորդ։

Դիտվել է՝ 47552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ