Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով. այժմ 2024 թվականի համար պարտքեր կան, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը, այնուհետև համապատասխան որոշումներ կընդունվեն»,- զգուշացրել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Այսօր Հայաստանում ընթանում է սերունդների պայքար. Արթուր Ղազինյան

Այսօր Հայաստանում ընթանում է սերունդների պայքար. Արթուր Ղազինյան
13.06.2022 | 07:20

Վերջին 50 օրվա բողոքի ցույցերի ընթացքում մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. Ֆրանսիայի հրապարակի միջին տարիքը 35 է, իսկ մեր դեմ կատաղի կենաց-մահու կռիվ տվող զանգվածի միջին տարիքը 65-ից բարձր է: Հիմա ի՞նչ է ստացվում. երիտասարդները, ում ապագան դեռ առջևում է, Ֆրանսիայի հրապարակում ու Երևանի փողոցներում խաղաղ պայքարում են իրենց ապագայի, նույնն է թե՝ Հայաստանում Հայ մնալու իրավունքի համար, իսկ իրենց կյանքը լավից-վատից ապրած, կյանքի մայրամուտին գտնվող մեր հայրենակիցները հնարավոր բոլոր միջոցներով արգելափակում են այդ պայքարը:


65-ից բարձր տարիքի մեր հայրենակիցների վարքագծի հիմքում բացառապես էմոցիան ու էգոիզմն է, որով նրանք երիտասարդներին ստիպում են համակերպվել ստորացման ու պարտության հետ, փորձում են թունավորել նախանձի, չարության, պառակտման ու ատելության թույնով՝ զրկելով երիտասարդներին իրենց ապագան կառուցելու բնական ու արդար իրավունքից:
Սա մոտավորապես նման է այն իրավիճակին, երբ ընտանիքի պապիկը որոշում է թոռնիկի մասնագիտությունն ու կյանքի ուղին՝ առանց հարցնելու երեխայի կարծիքն ու հաշվի չառնելով նրա էությանը բնորոշ առանձնահատկությունները:


Հարկ է ընդգծել, որ բոլոր հասարակարգերում մասշտաբային ու համակարգային փոփոխություններն իրագործում են երիտասարդները, իսկ ավագ սերունդը, մասնակի մեղավոր լինելով ձևավորված արժեհամակարգային և մտածողության ճգնաժամի համար, առնվազն չի խանգարում երիտասարդներին իրենց առաքելության մեջ:
Որքան էլ որ ցավալի լինի, պետք է ընդունենք, որ այսօր Հայաստանում ընթանում է սերունդների պայքար, և եթե, Աստված մի արասցե, հաղթի ավագ սերունդը, մենք դատապարտված ենք վերջնական ու անվերադարձ կործանման:


Սիրելի երիտասարդներ, ամենայն հարգանքով վերաբերվելով մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, թույլ չտաք ձեր փոխարեն որոշել ձեր ապագան, դու՛ք եք ապրելու այդ ապագայում և դու՛ք եք կրելու դրա ամբողջ բեռն ու ծանրությունը:

Դիտվել է՝ 9843

Մեկնաբանություններ